Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները

Թուրքիայում ազատազրկման է դատապարտվել Հայոց ցեղասպանությունը ճանաչող թուրք փաստաբանը

Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը, որը թեև մշտապես ուժի մեջ է եղել, սակայն վերջին շրջանում չէր կիրառվում, կրկին շրջանառության մեջ է դրվել. այս անգամ տխրահռչակ հոդվածի զոհն է դարձել հայտնի թուրք փաստաբան, Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի նախկին նախագահ Էրեն Քեսքինը, ում դատարանը մեղավոր է ճանաչել 301-րդ հոդվածի հատկանիշներով և դատապարտել 10 ամսվա ազատազրկման։ Այս մասին հաղորդում է թուրքական «Ռադիկալ» պարբերականը։

Քեսքինը 2004 թվականին Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ Ահմեթ Քայմազի և նրա 12-ամյա որդու՝ Ուղուր Քայմազի սպանությունից մեկ տարի անց հայտարարել էր, որ հենց Թուրքիան է մեղավոր այդ երեխայի սպանության համար, ինչպես նաև հայտարարել, որ Թուրքիայի պատմությունը կեղտոտ պատմություն է։ Այս խոսքերից հետո «Թուրքիայի Հանրապետությանը հրապարակավ նսեմացնելու» մեղադրանքով քրեական գործ էր հարուցվել 301-րդ հոդվածի հատկանիշներով, և 10 տարի անց դատարանը վերջապես կայացրեց իր վճիռը՝ Քեսքինին դատապարտելով 10 ամսվա ազատազրկման։

Նշենք, որ Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղը Հայոց ցեղասպանությունը ճանաչող կազմակերպություններից է, որի անդամները, այդ թվում՝ Էրեն Քեսքինը, ամեն տարվա ապրիլի 24-ին Ստամբուլում միջոցառումներ են կազմակերպում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչմանը: Բացի այդ, Քեսքինը դատական մի շարք գործընթացներում պաշտպանել է Թուրքիայի՝ ազգությամբ հայ քաղաքացիների շահերը։

Ժամանակին Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածով մեղավոր է ճանաչվել նաև «Ակօս» շաբաթաթերթի նախկին խմբագրապետ Հրանտ Դինքը։ Մասնագետների մի մասը կարծում է, որ Դինքին 301-րդ հոդվածով դատապարտելը դարձավ նրա սպանության պատճառներից մեկը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում