Ռուսաստանն ու Չինաստանը Պեկինին С-400 զենիթային հրթիռային համալիրների 6 դիվիզիոնի մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել, հայտնում է ամերիկյան Strategy Page պորտալը: Պայմանագրի համաձայն՝ Չինաստանն ամեն դիվիզիոնի համար մոտ 500 մլն դոլար կվճարի:
Պայմանագրում ներառված են նաև մարտական մեքենաների հաշվարկների պատրաստման, պահեստամասերի և լրացուցիչ հրթիռների փոխադրման ծառայություններ: Պայմանագրի ստորագրումը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Կայքի հաղորդմամբ՝ ամեն դիվիզիոնում ընդգրկված է 8 արձակման կայան՝ յուրաքանչյուրում երկուական հրթիռ, հրամանատարական մեքենա, ռադիոտեղորոշիչ կայան և շահագործման-լիցքավորման սարքավորումներ՝ 16-ական հրթիռով:
Չինական mil.news.sina.com.cn պորտալի տեղեկացմամբ՝ С-400-ի մի քանի դիվիզիոն կտեղակայվեն ափամերձ տարածքում Թայվանի կողմից, մնացածները՝ Ճապոնիայի, Վիետնամի և Հարավային Կորեայի կողմից: