Ձյան փոթորիկը, որը տեղաշարժվում է ԱՄՆ արևելյան ափով, ստիպել է ավիաընկերություններին կտրուկ կրճատել այսօր չվերթերի թիվը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ներկայումս հայտնի է ավելի քան 1800 թռիչքի հետաձգման մասին: United Airlines ավիաընկերությունը ծրագրում է չեղյալ հայտարարել բոլոր չվերթերը Նյու Յորքի, Բոստոնի, Նյուարկի և Ֆիլադելֆիայի օդանավակայաններից:
ԱՄՆ արևելյան մի քանի նահանգների ղեկավարությունը կոչ է անում մոտակա օրերին հնարավորինս հրաժարվել անձնական տրանսպորտային միջոցների օգտագործումից:
Բացի դրանից՝ նյույորքյան իշխանությունները մտադրություն ունեն փակել հասարակական տրանսպորտի մի շարք երթուղիներ:
Հիդրոօթերևութաբանները նախազգուշացնում են, որ միայն մոտակա օրերին կարող է տեղալ մինչև 60 սմ ձյուն: