Մահացել է հույն հայտնի երգիչ և երաժիշտ Դեմիս Ռուսոսը, հաղորդում է Le Figaro-ն:
Երգչի դստեր՝ Էմիլիի խոսքով՝ նա մահացել է շաբաթ լույս կիրակի գիշերը: Ռուսոսը 69 տարեկան էր:
Դեմիս Ռուսոսը հայտնի է դարձել 70-ական թթ. մեներգչի կարիերայով: Մինչ այդ նա եղել է Aphrodite’s Child խմբի անդամ: Ռուսոսի հայտնի երգերից են՝ Souvenirs, Goodbye My Love, Forever And Ever և այլն: