Չինաստանի Շենսի նահանգում Հազվագյուտ վայրի կենդանիների ուսումնասիրության և պահպանության կենտրոնում կենդանիների երրորդ մեծ պանդան է սատկել ժանտախտից: Տեղական «Հուաշան-վան» ինտերնետ-պորտալի հաղորդմամբ՝ Սին Սին անունով 9-ամյա կենդանի է սատկել:
Այդ վարակիչ հիվանդությունը բռնկվել է անցած տարվա դեկտեմբերին: Այն ժամանակ ժանտախտից սատկել է Չեն Չեն պանդան, նրանից հետո հիվանդությունից սատկել է էգ Դա Բաոն:
Ներկայումս ժանտախտով տառապում է կացարանում պահվող ևս երկու պանդա՝ Ֆեն Ֆենը և Չժու Չժուն: Առաջինի վիճակն անասնաբույժները գնահատում են կրիտիկական, երկրորդինը՝ կայուն:
Շենսիի կենտրոնում ժանտախտից առաջ պահվել է 25 պանդա: Վարակի ի հայտ գալուց հետո 18 առողջ կենդանի այլ կացարաններ են տեղափոխվել:
Չինաստանում բնական կենսական միջավայրում հաշվվում է մոտ 1.600 մեծ պանդա: Եվս մոտ 300 պանդա ապրում է կացարաններում և կենդանաբանական այգիներում: