Գերմանացիների մեծ մասը չի կարծում, որ իսլամը Գերմանիայի մաս է: Սա հետևում է Focus ամսագրի պատվերով կատարված հարցման արդյունքում:
Այդպիսով, Գերմանիայի բնակիչների մեծ մասը չի համաձայնել այդ երկրի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որը վերջին մի քանի շաբաթում բազմիցս կրկնել է նախկին նախագահ Քրիստիան Վուլֆի հայտնի և վիճահարույց արտահայտությունը՝ «Իսլամը պատկանում է Գերմանիային»:
Այդ ձևակերպմանը համաձայն չէ հարցվածների 56%-ը: Հարցումը, որին մասնակցել է 2019 մարդ, կատարվել է Գերմանիայում Pegida հակաիսլամական շարժման տարածվածության աճի և Ֆրանսիայում ահաբեկչությունների ֆոնին: