Բրիտանացի կատակերգակ Ռոուեն Ատկինսոնը, որը էկրանին մարմնավորել է միստր Բինին, կվաճառի լուրջ վթարից հետո վերականգնված McLaren F1 GTR սուպերքարը:
Դերասանն իր ավտոմեքենան գնահատել է 10 մլն ֆունտ ստերլինգ, գրում է The Independent-ը:
Ատկինսոնը իր մեքենան գնել էր մոտ 10 տարի առաջ, իսկ հիմա, ըստ դերասանի, «եկել է այն ինչ-որ մեկին հասանելի դարձնելու ժամանակը»:
McLaren F1 GTR մարզական մոդելն ունի 380 կմ/ժ առավելագույն արագություն: 10 տարում մեքենան անցել է մոտ 41 հազար մղոն (66 հազար կմ):
Սուպերմեքենան հայտնի է նրանով, որ Ատկինսոնը դրանով վթարի է ենթարկվել երկու անգամ: Մեքենայի վերանորոգման համար առաջին անգամ անհրաժեշտ է եղել 100 հազար ֆունտ ստերլինգ:
2011թ. դերասանը մեքենայով մխրճվեց ծառի մեջ ու բախվեց սյանը, այնուհետև այրվեց: Վերանորոգումը տևեց 1 տարի և արժեցավ 1 մլն ֆունտ ստերլինգ:
McLaren F1 GTR Մեքենայի գործարանային գինը 650 հազար ֆունտ ստերլինգ է: