2031 թվականին լոնդոնցիների ավելի քան կեսը կլինի ծագումով այլ երկրներից։ Այս մասին գրում է The Times-ը՝ հղում անելով սեփական հետազոտությանը։ Ինչպես հստակեցնում է թերթը, բրիտանական մայրաքաղաքում ներգաղթյալների թիվը 1971 թվականից ի վեր կրկնապատկվել է և շարունակում է աճել։
Սպասվում է, որ 2015 թվականին ներգաղթյալների հոսքը կլինի ռեկորդային, իսկ 2031-ին արտերկրում ծնված լոնդոնցիների թիվը կգերազանցի 5 միլիոնը։ Բրիտանական մայրաքաղաքի բնակչության ընդհանուր թիվն այդ ժամանակ կլինի ավելի քան 10 մլն։
Պարբերականը ներկայացնում է պաշտոնական տվյալներ, որոնք կհրապարակվեն փետրվարին։ Համաձայն դրանց՝ լոնդոնցիների թիվը վերջերս գերազանցել է 8.3 միլիոնը և հավասարվել մինչ Երկրորդ աշխարհամարտը եղած ցուցանիշին։ 2040 թվականին Լոնդոնում կապրի 11 մլն մարդ։