Friday, 19 04 2024
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է

Միայն հայերը չեն, որ պնդում են՝ Հայոց ցեղասպանությունը պատմական իրողություն է. թուրք սյունակագիր

Թուրքական իշխանամետ «Սաբահ» թերթի սյունակագիր Էմրե Աքյոզն իր հոդվածում դրական է գնահատել Դարդանելի գործողության 100-րդ տարելիցն ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշումը։

««Միություն և առաջադիմություն» կուսակցությունը Օսմանյան տարածքները հայերից մաքրելու որոշում կայացրեց։

Այս ծրագրի մի մասն իրագործվեց 1915 թվականի ապրիլի 24-ին, երբ Ստամբուլում հարյուրավոր հայեր՝ քաղաքական գործիչներ, մտավորականներ ու արվեստագետներ, ձերբակալվեցին ու աքսորվեցին։

Ապրիլի 24-ն ընդունված է համարել Հայոց ցեղասպանության սկիզբը։ Բայց ո՞ւմ կողմից։ Միայն հայերը չեն, որ պնդում են՝ «Ցեղասպանությունը պատմական իրողություն է», ուրիշներն էլ են ասում։ Օրինակ՝ ԱՄՆ նախագահները ամեն տարվա ապրիլի 24-ին խոսում են «Հայկական խնդրի» մասին։ Թեև այստեղ կարևոր է նշել, որ Անկարային չանհանգստացնելու համար նրանք խուսափում են «ցեղասպանություն» եզրույթից։

ԱՄՆ ներկայիս նախագահ Բարաք Օբաման դեռ սենատոր լինելու տարիներին իր քարոզարշավի ընթացքում արտասանեց «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը։ Սակայն նախագահ ընտրվելուց հետո նախընտրեց այն փոխարինել «Մեծ եղեռն»-ով։

Թեև ընդհանուր պետությունը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն ԱՄՆ 50 նահանգներից 41-ը (Ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը 42-ն է. վերջինը Օբամայի հարազատ՝ Հավայան կղզիների նահանգն էր-խմբ.) արդեն ճանաչել են այն։ Բացի այդ, աշխարհում 22 երկիր նույնպես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։

Այս հարցում Իսրայելը Թուրքիայի կողքին է։ Հրեաներն ասում են. «Նացիստների կողմից իրականացված Հոլոքոսթին հավասար այլ բան չկա»։

Ինչ վերաբերում է Դարդանելի գործողության հարյուրերորդ տարելիցն ապրիլի 24-ին նշելու թուրքական իշխանությունների որոշմանը, ապա դա կարևոր է այն տեսանկյունից, որ աշխարհը տեսնի՝ Չանաքքալեում թուրքերը կռվում էին, իսկ երկրի արևելյան շրջաններում մեջքից հարված ստանում»,- գրել է հեղինակը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու ճակատամարտի հարյուրամյակը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումների մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:

Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում