Մադրիդի «Ռեալ»-ի նորվեգացի նորեկ Մարտին Էդեգորը ստիպված է եղել հերթական անգամ հերքել, որ կատալոնական «Բարսելոնա»-ի ու Լիոնել Մեսսիի տաղանդի երկրպագու է:
16-ամյա կիսապաշտպանը «Ռեալ» տեղափոխությունից հետո իր թվիթերյան էջից ջնջել է գրառումները կապված Մեսսիի հետ:
«Ոչ մի «Բարսելոնա». իմ սրտում միայն «Ռեալ»-ն է: Այո, մանկուց երկրպագել եմ «Լիվերպուլ»-ին, բայց «Ռեալ» տեղափոխությունը լավագույն զարգացումն է իմ մարզական կարիերայում»,- կիսապաշտպանբի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Այնուամենայնիվ, մի շարք լրատվամիջոցներ հասցրել են պահպանել Էդեգորի գրառումները: