48-ամյա Լիբբի Լեյնը այսօր կդառնա առաջին կին եպիսկոպոսը Անգլիկան եկեղեցու պատմության մեջ: 2 երեխաների մայրը կդառնա Ստոկպորտի եպիսկոպոսության ղեկավարը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նոր հոգևոր աստիճանի դասակարգման արարողությունը Յորքի տաճարում կանցկացնի արքեպիսկոպոս Ջոն Սենտամը:
Կրոնական պահպանողականները ամեն կերպ ընդդիմանում են եպիսկոպոսական զգեստներով կանանց՝ պնդելով, որ եկեղեցին պետք է հետևի Հիսուսի առաքյալ ուսուցիչների հավատի տարածման ավանդույթին, որի համաձայն՝ նրանց թվում եղել են բացառապես տղամարդիկ:
Ընդ որում՝ Անգլիկան եկեղեցին առաջին անգամ իր շարքերում կին հոգևորական սկսել է ունենալ միայն 1990-ականների սկզբին: