Կանադայի արևելքում ավելի քան 1000 տուն մնացել է առանց էլեկտրականության հզոր ցիկլոնի հետևանքով, որը կիրակի հարվածել էր երկրի ատլանտյան նահանգներին՝ Նյուֆաունդլենդ ու Լաբրադոր, Նյու Բրանսուիք ու Նոր Շոտլանդիա: Այս մասին հայտնում է CBC հեռուստաընկերությունը:
Եղանակային վատ պայմանները իրենց հետ բերել են հորդառատ անձրևներ և ձյուն, որոնք ուղեկցվել են փոթորկով:
Այսպես, Նյուֆաունդլենդ ու Լաբրադոր նահանգների արևմտյան ափում քամու արագությունը հասնում է վայրկյանում 43 մետրի (154 կմ/ժ): Տուժածների մասին տեղեկություններ առայժմ չկան:
Ազգային հիդրոօդերևութաբանական ծառայության տվյալներով՝ Նոր Շոտլանդիայում կարող են լինել ավելի քան 50 մմ տեղումներ անձրևի տեսքով, իսկ Նյու Բրանսուիքում՝ մինչև 25 սմ ձյուն:
Նահանգների վթարային ծառայությունները բերվել են բարձրագույն պատրաստականության վիճակի, իսկ բնակիչներին խնդրում են այդ օրերին հնարավորության սահմաններում անցկացնել տանը: