ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը հայտարարել է, թե ինչու է որոշել հինգերորդ անգամ իր թեկնածություններ առաջադրել կազմակերպության նախագահի ընտրություններին: Նա նշել է, որ հակառակորդները պետք է հարգեն ու թողնեն շարունակել հանգիստ աշխատել:
«Ես մասնակցելու եմ ընտրություններին և բացարձակապես չեմ անհանգստանում: Դեռ անելիք ունեմ: Ազգային ֆեդերացիաները խնդրել են ինձ առաջադրել թեկնածությունս, քանի որ ինձ նման այլ հզոր թեկնածու չկա: Ինձնից ազատվել բոլոր ցանկացողները պետք է ընտրությունների գնան: Բայց մինչ այդ ինձ պետք է հարգեն ու թողնեն շարունակել աշխատանքս:
Երբ թոշակի անցնեմ կիրականացնեմ մանկությանս երազանքը` ռադիոռեպորտաժներ կվարեմ»,- CNN-ը մեջբերում է Բլատերի խոսքերը: