Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ վերջերս եղած այն հրապարակմանը, թե Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:
«Դուք պետք է նայեք, թե ինչ է հայտարարել Բրյուսելում Հայաստանի արտաքին գործերի նախարարը, եթե որևէ մեկն այլ ձևակերպումներ է արել՝ դա այլ հարց է:
Թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը ձգտում են մեր համագործակցությանը իրավական ձևակերպում տալ և փոխգործակցությունը խորացնել բոլոր հնարավոր ֆորմատներով և ուղղություններով, բայց դա չպետք է հակասի այն պարտավորություններին, որ նա ստանձնել է այլ ինտեգրացիոն նախագծերում: Մենք ընդհանուր և միասնական ձգտում ունենք՝ շարժվելու առաջ»,- եզրափակեց նա:
Լուսանկարը` PAN Photo-ի