Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խուան Ռոման Ռիկելմեն հայտարարել է մարզական կարիերայի ավարտի մասին: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
36-ամյա արգենտինացին հայտարարել է, որ ցանկանում է նոր կյանք սկսել:
Ռիկելմեն «Բոկա Խունիորս»-ի կազմում 3 անգամ դարձել է Լիբերտադորեսի գավաթի խաղարկության հաղթող (2000, 2001 և 2007թթ): Նա Արգենտինայի հավաքականի կազմում 2008թ. դարձել է օլիմպիական չեմպիոն:
Մարզական կարիերայի ընթացքում կիսապաշտպանը հանդես է եկել նաև Իսպանական «Վիլյառեալ»-ում և «Բարսելոնա»-ում: Նրա վերջին ակումբը եղել է «Արխենտինոս Խունիորս»-ը:
Արգենտինայի հավաքականի կազմում Ռիկելմեն մասնակցել է 54 հանդիպման՝ դառնալով 18 գոլի հեղինակ: