Մոսկվայի քաղաքային դատարանը փետրվարի 9-ին կքննի գործարար, «Բաշնեֆթի» բաժնետոմսերի գողության գործով անցնող Լևոն Հայրապետյանի՝ տնային կալանքի երկարացման բողոքը։ Այս մասին TASS գործակալությանը հայտնել է Բասմանյան դատարանի մամլո քարտուղար Աննա Ֆադեևան։
Ավելի վաղ Բասմանյան դատարանը երկարացրել էր ձեռնարկատիրոջ տնային կալանքի ժամկետը մինչև ապրիլի 19-ը։ Գործով քննության ժամկետը երկարացվել էր մինչ ապրիլի 28-ը։
Հիշեցնեք, որ 65-ամյա գործարարը ձերբակալվել էր 2014-ի հուլիսի 15-ին Դոմոդեդովո օդանավակայանոմ, ուր ժամանել էր Նիցցայից։