Նախորդ մրցաշրջանի ավարտից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն և ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը հետաքրքրված էին Խորվաթիայի հավաքականի հարձակվող Մարիո Մանջուկիչի ծառայություններով: Այդ մասին հայտնում է Goal-ը:
Այն ժամանակ Մանջուկիչը հանդես էր գալիս Մյունխենի «Բավարիա»-ի կազմում, բայց հայտնի էր, որ հեռանալու է ակումբից, քանի որ մյունխենցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մտադիր էր հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից: Արդյունքում Մանջուկիչը տեղափոխվեց «Ատլետիկո»:
Չի կարելի ասել, թե դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հետաքրքրված չէր Մանջուկիչի ծառայություններով: Սակայն նա նախընտրեց Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեին, ով այն ժամանակ հանդես էր գալիս «Տորինո»-ում: