ԱՄՆ կինոդերասանների գիլդիան լավագույն դերասանական կազմի համար մրցանակը շնորհել է ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բերդմեն» (Birdman) ֆիլմին՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ֆիլմը դերասանի ճակատագրի մասին է, որը պատրաստվում է խաղալ բրոդվեյան ներկայացման մեջ:
Ֆիլմը առաջադրվել էր ամենամեծ թվով անվանակարգերի:
ԱՄՆ կինոդերասանների գիլդիան միավորում է ավելի քան 100 հազար մարդու, որոնցից յուրաքանչյուրը կարող է մասնակցել անվանակարգերի հարցով քվեարկությանը: