Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը թիմի երկրպագուներին խոստանում է լավ խաղ ցուցադրել ընթացիկ մրցաշրջանում: Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել մյունխենյան ակումբի մարզումներից մեկի ժամանակ:
«Հուսով եմ` խաղադաշտ կվերադառնամ փետրվարի վերջին կամ մարտի սկզբին: Մրցաշրջանի երկրորդ փուլի թեժ պահին ես անպայման թիմիս շարքերում կլինեմ:
Ինչ վերաբերում է վնասվածք ստացած ժամանակահատվածին, ապա այդ ընթացքում կինս երկու երեխա ուներ` մեր տղան և ես»,- tz-ը մեջբերում է Լամի խոսքերը: