Տիգրան Պետրոսյանի անվան շախմատիստի կենտրոնական տանը երեկ կայացել է Հայաստանի 2015 թ. արագ շախմատի առաջնությունը:
Դժվարին պայքարում Հայաստանի չեմպիոն է հռչակվել գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 2-5 տեղերը բաժանել են գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը և միջազգային վարպետ Դավիթ Քալաշյանը:
Լրացուցիչ ցուցանիշներով 2-րդ մրցանակը բաժին է հասել Զավեն Անդրիասյանին, իսկ 3-րդ տեղը գրավել է Դավիթ Քալաշյանը:
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամլո ծառայություն
Լուսանկարը՝ Chessfed.am-ի