Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայազգի ծանրորդները ևս 2 մեդալ են նվաճել Ռուսաստանի գավաթի խաղարկությունում

Երկաթախաղի Ռուսաստանի ուժեղագույն վարպետների նախաօլիմպիական մրցաշրջանի անդրանիկ մեկնարկը՝ կանանց և տղամարդկանց ծանրամարտի Ռուսաստանի գավաթի խաղարկությունը ընթանում է Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքի «Արկադա» մարզապալատում: Այն մեր ուշադրության կենտրոնում է հայտնվել ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանի դյուցազունները միջազգային ասպարեզում մշտապես եղանակ ստեղծողներից են, այլ նաև այն պատճառով, որ նման ստուգատեսերը մշտապես առանձնանում են հայազգի ծանրորդների հաջողված ելույթներով:

Գավաթային մրցմանը մասնակցում է 130 մարզիկ (87 ծանրորդ, 43 ծանրորդուհի), որից 6-ը հայազգի ծանրորդներ են: Նշենք, որ այս ստուգատեսի արդյունքներով կազմավորվելու են կանանց և տղամարդկանց Ռուսաստանի ընտրանիներն, որոնք կսկսեն պատրաստվել ապրիլի 10-18-ը Թբիլիսիում ընթանալիք մեծահասակների Եվրոպայի առաջնությունը:

Հավաքականում տեղ են գտնելու հիմնականում այս մրցաշարի մրցանակակիրները: Մրցումների երկրորդ օրը ևս հայ ծանրորդները ուրախացրին իրենց երկրպագուներին նվաճած պարգևներով: 25-ամյա կրասնոդարցի, միջազգային կարգի սպորտի վարպետ Արմեն Ալեքյանը 69 կգ քաշային կարգի ծանրորդների մրցապայքարում երկամարտի 288 կգ (130 +158) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր:

Ռուսաստանի գավաթակրի կոչումը նվաճեց 313 կգ (143+ 170) ցուցանիշ արձանագրած նովոկուզնեցկցի Սերգեյ Պետրովը: Բավական հետաքիրքիր, գրավիչ ու լարված պայքար ծավալվեց 77 կգ քաշային կարգի ծանրորդների մրցավեճում: Պոկում վարժության փոքր ոսկե մեդալին 159 կգ արդյունքով արժանացավ 2013 թ երիտասարդների աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, արմավիրցի 20-ամյա միջազգային կարգի սպորտի վարպետ Ռազմիկ Հունանյանը:

Սակայն հրում վարժությունում նրան գերազանցեց հասակակից՝ 20-ամյա Վիկտոր Գետցն, ով երկամարտի 355 կգ (158+ 197) ցուցանիշով ի վերջո դարձավ Ռուսաստանի գավաթակիր: Վիկտորը 2011 թ պատանիների աշխարհի չեմպիոնն է, իսկ անցյալ տարի էլ 77 կգ քաշային կարգում նույն 355 (160+195) արդյունքով դարձել էր նաև մինչ 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն՝ առաջ անցնելով արծաթե և բրոնզե մեդալների արժանացած մեր հանրապետության պատվիրակներ՝ 18-ամյա Նորայր Ավետիսյանից ու 17-ամյա Հակոբ Մկրտչյանից, որոնք գրանցել էին համապատասխանաբար 318 կգ (138 +180) և 313 կգ (137+ 176) արդյունքներ:

Ռազմիկ Հունանյանն այս անգամ երկամարտի 351 կգ (159+192) բավարարվեց արծաթե մեդալով: Նշենք, որ նա երկամարտում 20 կգ-ով գերազանցեց բրոնզե մեդալակիր դարձած տղամարդկանց 2013 թ Եվրոպայի չեմպիոն, 22-ամյա Դմիտրի Խամյակովին՝ 331 կգ (150+ 181): Այնպես որ մրցաշարի առաջին երկու օրերին մրցահարթակ ելած հաայզգի 4 ծանորորդները նվաճել են 2-ական արծաթե և բրոնզե պարգևներ:

Հիշեցնենք, որ նախօրեին 62 կգ քաշային կարգում արծաթե մեդալ էր նվաճել նաև Ռազմիկի կրտսեր եղբայրը՝ 19-ամյա Գոռ Հունանյանը, իսկ 56 կգ քաշային կարգում էլ բրոնզե մեդալի էր արժանացել փորձառու ծանրորդ , 31-ամյա նովոսիբիրսկցի Արսեն Թամրազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում