Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Արթուր Ալեքսանյանի փայլուն հաղթանակը. «Մայնց-88»-ն, այնուամենայնիվ, լքել է պայքարը

Ըմբշամարտի ակումբային թիմերի Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ 14 ակումբների թիմեր էին մեկնարկել, երեկ երեկոյան կայացան կիսաեզրափակչի երկրոդ հանդիպումները:

Արդեն հայտնել ենք, որ առանց առաջատարի՝ 2014թ. հունահռոմեական ոճի ըմբշամարտի 98 կգ քաշային կարգի աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի (նա մինչ այս իր թիմի կազմում 4 անընդմեջ հաղթանակ է տոնել), հանդես եկած «Մայնց -88»-ը, հունվարի 17-ին կիսաեզրափակչի առաջին հանդիպումում 9:10 հաշվով զիջեց անցած առաջնության չեմպիոն «Նենդիգեն»-ին:

Այդ հանդիպմանը «Մայնց-88»-ի կազմում ելույթ ունեցավ ազատ ոճի մեր ճանաչված վարպետներից մեկը՝ 30-ամյա Միհրան Ջաբուրյանն, ով իր անցկացրած վերջին բոլոր գոտեմարտերում հաղթանկաներ էր տոնել ու մեծ ներդրում ուներ թիմի կիսաեզրափակչի ուղեգիր նվաճելու գործում: Այս անգամ Միհրանը համառ ու անզիջում պայքարում 5:6 հաշվով զիջեց «Նենդիգեն»-ի կազմում ընդգրկված Մոնակոյի ներկայացուցիչ, 35-ամյա Գենադի Տուլբեային, ով մոլդովացի հանրահայտ ըմբիշ է ու այդ երկրի հավաքականի կազմում 2003թ. դարձել է աշխարհի փոխչեմպիոն, 2001 և 2005 թթ Եվրոպայի չեմպիոն, իսկ Մոնակո տեղափոխվելուց հետո 2014թ-ին Ֆինլանդիայում ընթացած Եվրոպայի առաջնությունում 57 կգ քաշային կարգում դարձել է աշխարհամասի փոխչեմպիոն:

Երեկ կայացած «Նենդիգեն» – «Մայնց-88» պատասխան հանդիպմանը, որ կայացավ հանրահայտ «Գեյզինգեն» մարզապալատում՝ 2000 հանդիսականների ներկայությամբ, «Մայնց-88»-ի կազմում 98 կգ քաշային կարգում ասպարեզ մտավ նաև Արթուր Ալեքասանյանը: Նա փայլուն անցկացրվեց հերթական գոտերմարտն ու 9:0 հաշվով պարտության մատեց Պետեր Օհլերին և իր թիմին թանկարժեք 3 միավոր պարգևեց:

Միհրան Ջաբուրյանն այս անգամ գոտեմարտելու հնարավորություն չունեցավ, քանի որ «Նենդիգեն»-ն այս անգամ 57 կգ քաշային կարգում հունահռոմեկան ոճի ըմբիշ էր ներկայացրել՝ Վիկտոր Չիբանուին, ով 16:0 հաշվով հաղթեց «Մայնց-88»-ի ներկայացուցիչ Իլլար Սեֆային ու թիմային 4 միավոր պարգևեց իր թիմին: Այնպես որ, Ալեքսանյանի փայլուն գոտեմարտը բավարար չեղավ թիմային վերջնական հաղթանակ տոնելու համար:

Նրա թիմակիցները վճռորոշ պահին չկարողացան օգնել աշխարհի չեմպիոնին ու «Մայնց-88»-ն այս մրցամարտում ընդհանուր՝ 10:13 հաշվով զիջելով մրցակցին՝ դուրս մնաց հետագա մրցապայքարից:
Երկրորդ տարին անընդմեջ եզրափակիչ դուրս եկավ «Նենդիգեն»-ը, որի կազմում անցած մրցաշրջանում չեմպիոնի կոչման էր արժանացել նաև մեր անվանի ըմբիշներից մեկը՝ Ռոման Ամոյանը:

Այս անգամ եզրափակչում «Նենդիգեն»-ի մրցակիցը կլինի «Վեինգարտեն»-ը, որը երեկ 10:7 (առաջին մրցամարտում հաղթել էր 11:6) հաշվով պարտության մատնեց «Քյոլերբախ»-ին:

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամլո ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում