ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Լեհաստանում կհանդիպի Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Այս մասին Ուորլիքը գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Մեկնում եմ Լեհաստան, որտեղ կհանդիպեմ Ադրբեջանի արտգործնախարարին՝ քննարկելու համար հրադադարի հարցը և հետագա քայլերը: Առաջընթացն անհրաժեշտություն է»,- գրել է համանախագահը: