НР և Dell ընկերություններն արգելել են ռուս գործընկերներին Ղրիմ մատակարարել իրենց տեխնիկան և ծրագրային ապահովումը՝ գրում է Kommersant-ը։
Ղրիմի մանրածախ ցանցերից մեկի ներկայացուցիչը պարբերականին հայտնել է, որ իր ընկերությունը НР-ից ծանուցում է ստացել 2015-ի փետրվարի 1-ից Ղրիմում գրանցված իրավաբանական անձանց հետ կապերի ու վաճառքի արգելման մասին։
Հունվարի սկզբին Ղրիմի հաճախորդների սպասարկումն է դադարեցրել նաև PayPal միջազգային վճարային օպերատորը։ Օպերատորն իր որոշումը բացատրել է ողջ աշխարհում օրենսդրությանը համապատասխանելու ցանկությամբ։ Դեկտեմբերի վերջին քարտերի սպասարկման օպերացիաներն էին դադարեցրել նաև MasterCard-ն ու Visa-ն։
Google-ը փետրվարի 1-ից կսահմանափակի Ղրիմի օգտատերերի հասանելիությունը Google Play հավելվածների խանութին։
Apple ընկերությունն իր հերթին անցած շաբաթ նույնպես գործընկերներից պահանջել է դադարեցնել իր արտադրանքի վաճառքը Ղրիմում։