Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամփոփել է Անգլիայի գավաթի խաղարկության «Բրայթոն»-ի դեմ հանդիպման արդյունքները:
«Մենք հիանալի սկսեցինք, լավ տեմպ ցուցադրեցինք և կարողացանք արագ գոլ խփել: Այն օգնեց մեզ հաղթել: Սաներս վերահսկում էին խաղի ընթացքը:
Հոգեբանական առումով շատ բարդ է մասնակցել եվրագավաթի խաղարկության հանդիպումներին: Կարծես հաղթանակը գրպանումդ է, բայց մրցակիցը չի հանձնվում»,- BBC-ն մեջբերում է մասնագետի խոսքերը: