«Ֆիորենտինա»-ի մարզական տնօրեն Վինչենցո Գուերինին նշել է, որ ակումբը պատրաստ է կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հնարավոր հեռացմանը: Մարզական տնօրենը նշել է, որ այն ակումբը, որը ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, ստիպված կլինի զգալի գումար վճարել:
«Ժամանակակից ֆուտբոլում մշտապես առկա է խաղացողներին կորցնելու մեծ ռիսկ: Այնպես որ, ակումբը պատրաստ է իրադարձությունների զարգացմանը:
Սակայն Կուադրադոն վերջերս է պայմանագիր ստորագրել, որով նախատեսված հրաժարգինը մեծ գումար է կամզում: Մենք պատրաստ ենք հրաժարվել Կուադրադոյի ծառայություններից, եթե որևէ ակումբ վճարի այդ հրաժարագինը»,- Sky Sport Italia-ն մեջբերում է «Ֆիորենտինա»-ի մարզական տնօրենի խոսքերը: