ԱՄՆ կինոդերասանների գիլդիան (Screen Actors Guild Award, SAG) լավագույն դերասանական կազմի համար մրցանակ է շնորհել ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի «Բյորդմեն» (Birdman) ֆիլմին՝ հայտնում է RIA Novosti-ն:
Ֆիլմը դերասանի ճակատագրի մասին է, որը պատրաստվում է խաղալ բրոդվեյան ներկայացման մեջ:
Ֆիլմը առաջադրված է ամենամեծ թվով անվանակարգերի: Հաղթողներ են դարձել Մայքլ Կիտոնը՝ տղամարդու լավագույն դերակատարման համար, Էդվարդ Նորտոնը՝ երկրորդ պլանի տղամարդու լավագույն դերի համար, Էմմա Սթոունը՝ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար:
Սակայն ոչ ոք մրցանակ չի ստացել անձնական անվանակարգում:
«Բյորդմեն» ֆիլմը «Օսկար» 2015-ին նվաճել է 9 անվանակարգ, այդ թվում՝ ռեժիսուրայի համար: Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն ավելի վաղ «Օսկարի» էր առաջադրվել «Բաբելոն» ֆիլմի համար:
Ժյուրին դրամատիկական սերիալի լավագույն դերասանական կազմի համար մրցանակը շնորհել է «Դաունթոն աբբայությունը» ֆիլմին: Լավագույն կատակերգական դերասանական կազմ է ճանաչվել «Նարնջագույնը՝ սեզոնի հիթ» սերիալը:
Տարվա լավագույն դերասան է ճանաչվել բրիտանացի Էդդի Ռեդմեյնը՝ գիտնական Սթիվեն Հոքինգի դերակատարման համար, «Սթիվեն Հոքինգի տեսությունը» (The Theory of Everything) ֆիլմում:
Ջուլիանա Մուրը, ով արդեն արժանացել է «Ոսկե գլոբուսի», մրցանակ է ստացել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Դեռևս Էլիս» (Still Alice) ֆիլմի համար: