Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Բրայթոն»-ի դեմ խաղից հետո Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Թեո Ուոլքոթը գնահատել է թիմի` տիտղոսը նվաճելու շանսերը:
«Մենք պահպանում ենք գավաթակրի կոչումը: «Մանչեսթեր Սիթի»-ի, «Չելսի»-ի, «Տոտենհեմ»-ի և «Սաութհեմփթոն»-ի դուրս մնալու փաստը նշանակում է, որ մենք հիանալի հնարավորություններ ունենք: Հավատում ենք, որ կարող ենք հաջողությամբ հանդես գալ: Շարք վերադարձող ֆուտբոլիստների հետ միասին կարող ենք հաղթել ցանկացած մրցակցի:
Վաղուց գոլ չէի խփել: Մեկ տարի է անցել: Սակայն մարդիկ սպասում են, որ ես գոլեր կխփեմ յուրաքանչյուր խաղում: Իհարկե, միանգամից դա հնարավոր չէ անել: Այժմ ես պետք է բարելավեմ խաղային որակներս»,- Daily Express-ը մեջբերում է Ուոլքոթի խոսքերը: