Ֆրանսիայի դատարանը վճռել է փոխել երկու նորածինների անունները, որոնց անվանակոչել են «Նութելլա» և «Ելակ»: Այս մասին հաղորդում է The Connexion-ը:
Վալանսյեն քաղաքի դատավորը վճիռ է կայացրել երկու առանձին գործերով, որոնց քննարկումը նախաձեռնվել է ԶԱԳՍ-ի աշխատակցի կողմից:
Նշվում է, որ աշխատակիցն անունները համարել է «ծաղրական»: Անունները պահանջել են փոխել՝ խուսափելու համար երկու աղջնակների հասցեին «բացասական մեկնաբանություններից»:
Ծնողները «Նութելլա»-ն փոխարինել են «Էլլա»-ով, իսկ «Ելակ»-ը (Frasie)՝ «Ֆրեզինա»-ով: