Նավթի համաշխարհային գները շարունակում են նվազել։ Դա կապված է սև ոսկու արդյունահանումը նախկին մակարդակին պահպանելու սաուդցի նոր թագավորի որոշման հետ։
Ամերիկյան թեթև WTI նավթի ֆյուչերսների գինը նյույորքյան NYMEX բորսայում նվազել է 1.13 տոկոսով։ Այպիսով՝ դրա գինը մեկ բարելի դիմաց կազմել է 45.08 դոլար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Իսկ հյուսիսծովյան Brent ապրանքանիշի նավթի մարտյան ֆյուչերսների գինը լոնդոնյան ICE բորսայում նվազել է 0.95 տոկոսով։ Այսպիսով՝ դրա գինը կազմել է մեկ բարելի դիմաց 48.33 դոլար։