Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կիրակի օրը Թուրքիան անվանել է «կայունության կղզի» Մերձավոր Արևելքում: Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Այդ կայունությամբ մենք նախևառաջ պարտական ենք մեր եղբայրությանը, մեր ժողովրդավարությանը և մշակույթին, ինչը մենք ժառանգել ենք մեր նախնիներից»,- ասել է Դավութօղլուն Թուրքիայի Բաթման գավառում անցկացված իշխող՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ:
Նրանց, ովքեր տարբերություն են դնում թուրքերի և քրդերի միջև, Դավութօղլուն անվանել է «նենգ մարդիկ» և խոստացել, որ յուրաքանչյուր քաղաքացի կապրի արդար երկրում:
«Մենք թույլ չենք տա տարբերություն դնել թուրքերի և քրդերի, ինչպես նաև ալևիների և սուննիների միջև»,- ասել է վարչապետը: