Tuesday, 23 04 2024
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը

Ցավալի է, որ ՀՀ նախագահ աշխատած մարդն այդքան ցածր է պահում իրեն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, օրերս Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է հանդես եկել: Ըստ Ձեզ, որն է հարցազրույցի նպատակը և հիմնական ուղերձը:

– Ռոբերտ Քոչարյանի ասելիքն այն էր, որ այս իշխանությունը վատ է կառավարում, ես ավելի լավ կկառավարեմ: Ցավալի է, որ երկրի նախկինում նախագահ աշխատած մարդն իրեն այդքան ցածր է պահում: Ես նորմալ կհամարեմ, եթե մարդիկ ընդգծեն իրենց իշխանության տարբերությունը հաջորդների համեմատությամբ: Ճիշտն ասած, դա նորմալ քաղաքական գործընթաց եմ համարում, բայց շատ էժան է և շատ անիմաստ է դա անել մի մարդու կողմից, որն այնքան բաների մեջ է մեղադրվել` սկսած Հոկտեմբերի 27-ի գործի մեջ կասկածվելուց, այդ գործը պարտակելուց, մինչև Մարտի 1-ի կազմակերպում և այդ գործի պարտակում:

Իշխանությունների կայծակնային արձագանքի անհրաժեշտության մասին խոսելը տեղին կլիներ այն նախագահի համար, որը, ենթադրենք, ասած չլիներ, որ ուղերձով ժողովրդին չեմ դիմել, որովհետև թրաշված չէի: Կամ արդյունավետ արձագանքի մասին կարող էր խոսել մեկը, որը Մարտի 1-ին գործողություններ կատարելու հրամանը չի տվել: Իմ կարծիքով՝ այնքան է բարոյազրկվել իրականությունը, որ նման խոցելի կենսագրություն ունեցող նախկին պաշտոնյան կարող է փորձել հասարակության աչքին այլ կերպ երևալ: Ինձ, անկեղծ ասած, չի հետաքրքրում նրա և Սերժ Սարգսյանի հարաբերությունների որակը: Նրանք որքան էլ շեշտել են, որ ընկերներ են, իմ պատկերացրած ընկերությունն այնպիսին չէ, որ ընկերն ընկերոջ վրա այդպիսի PR անի նման դաժան իրականության մեջ: Դա իրենց խնդիրն է, ես չեմ մտնելու այդ դաշտ, դա ինձ բացարձակ պետք չի: Ես նորմալ կհամարեմ, եթե նախկին իշխանավորն ընդգծի իր համեմատական առավելությունները, բայց…

Քոչարյանի հարցազրույցի առանցքը Հայաստանի տնտեսության այսօրվա անմխիթար վիճակ է կարծես:

– Այն, որ իր իշխանության տարիներին տնտեսական վիճակի համար միշտ կանխագուշակվում էր, որ այսպիսի չդիվերսիֆիկացված տնտեսության վերջը սա է լինելու՝ կարծում եմ, դա էլ իր օգտին չէ: Ժողովուրդը կարող է շատ կարճ փողեր հիշել Քոչարյանի տարիներին, բայց ժողովուրդը չի կարող մոռանալ, որ այդ ժամանակ էլ լրջագույն մասնագետները նշում էին, որ դրանք տնտեսության մեջ երկարաժամկետ էֆեկտ չեն ունենալու, քանի որ տնտեսությունը կառուցված էր շինարարության փուչիկի վրա: Չմոռանանք, որ տնտեսական փոքր ակտիվությունը նկատվում էր ասֆալտապատման, Քըրքորյանից վերցրած միլիարդի, միջազգային այլ կազմակերպություններից վերցված վարկերի, նաև Ռուսաստանից այստեղ եկած կասկածելի կապիտալի արդյունքում: Ի վերջո՝ Քոչարյանի օրոք բազմաթիվ ակնարկներ եղան փողերի լվացման մեջ Հայաստանի ներգրավված լինելու վերաբերյալ: Այսինքն՝ այս գործոնների հաշվին է եղել տնտեսական աճը Քոչարյանի օրոք: Ասել, որ նա տնտեսություն է կառուցել և տնտեսություն է թողել, կներեք, ամենավերջին սուտը կլինի: Ռոբերտ Քոչարյանը ինչ-որ կարճաժամկետ փողեր է բերել` փոքրիկ տնտեսական աշխուժություն ապահովելու համար, բայց այն, որ տնտեսությունը չդիվերսիֆիկացված էր, այն, որ իր կառուցած տնտեսության մեջ ռազմավարական ակտիվները հանձնվեցին Ռուսաստանին, մեծացավ Ռուսաստանից կախվածությունը և նույն գործընթացը շարունակվեց նաև ներկայիս իշխանությունների ժամանակ` խորացնելով կախվածությունը, փաստ է:

– Պարոն Սաֆարյան, կառավարման, տնտեսության, հասարակական-քաղաքական գրեթե բոլոր ասպարեզներում համատարած գահավիժումների պայմաններում իշխանությունները որքա՞ն կարող են երկարաձգել իրենց իշխանությունը:

– Ինձ թվում է՝ իշխանությունը կարող է երկարաձգել, բայց այլ բան է` պատիվ է բերում իշխանությանը, թե ոչ, այլ բան է` իշխանությունը կարող է այլ բան անել, թե ոչ: Ես, ճիշտն ասած, լուրջ սպասելիք չեմ կարող ունենալ իշխանությունից, որը ոչ միայն գաղափարապես դեմ է բարեփոխումներին, որովհետև ներկայիս իրավիճակից ամենամեծ շահողն ինքն է, նկատի ունեմ նաև այս իշխանության օլիգարխիկ հատվածին, որը փաստացի նաև կառավարությունն է վերցրել, նաև չունի փոփոխություններ անելու այդ պատկերացումները:

Տեսեք՝ Ռոբերտ Քոչարյանը խոսում է արմատական փոփոխություններից, բայց ասում է՝ հանկարծ դա չվերաբերի սահմանադրական փոփոխություններին: Այս խեղաթյուրված, աղճատված Սահմանադրությունը, որի գործելը կախված է բացառապես իշխող մարդու քաղաքական կամքից, դարձրել են սրբագույն մի կով ու շուրջն անընդհատ պտտվում են, որ հանկարծ չի կարելի փոխել, որովհետև այս Սահմանադրության օրոք կարողացել են կիսաբռնապետություն հաստատել, միաժամանակ խոսել փոփոխությունների մասին՝ ծիծաղելի է: Ոչ օրենքների մակարդակով է մեծ փոփոխություններով Ռոբերտ Քոչարյանը հայտնի, ոչ էլ ցանկությունն ենք տեսնում համակարգը փոխելու, հետևաբար այս վիճակը պահպանվելու է, որովհետև խաղի կանոնները փոխելը շատ քիչ մարդկանց է ձեռնտու:

Քոչարյանն առիթն օգտագործեց ոչ միայն իրեն կրկին հրապարակ բերելու, իր մասին հիշեցնելու կամ իր հայտը վախվորած ներկայացնելու համար, այլև փորձեց ևս մեկ անգամ հայտարարել, որ ինքը շարունակում է դեմ լինել սահմանադրական փոփոխություններին, հատկապես, որ փետրվարի վերջին, մարտի սկզբին Սերժ Սարգսյանը պիտի իր կարծիքը հայտնի այդ փոփոխությունների վերաբերյալ: Կարծեք թե Քոչարյանը հասկացնում է, որ ոչինչ չի փոխվել և ինքը սահմանադրական փոփոխություններին դեմ եղողներից մեկն է:

– Այսինքն՝ սահմանադրական բարեփոխումների այս փուլը կարող է առաջացնել լարվածություն` քանի որ եռյակը կտրականապես դեմ է սահմանադրական փոփոխություններին:

– Եթե Սերժ Սարգսյանը փորձի շարունակել սահմանադրական բարեփոխումները, անշուշտ դա բերելու է որոշակի քաղաքական գործընթացների: Չեմ ուզում ասել կբերի բախումների, բայց ակնհայտ է, որ Քոչարյանին սատարող որոշակի քաղաքական շրջանակները ատամներով պաշտպանելու են նրա տեսակետը, որ Սահմանադրությունը պետք չէ փոխել: Այդ կտրվածքով լարվածություն, իհարկե, կլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում