Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը մերժել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ հանդիպում անցկացնելու առաջարկը՝ հղում անելով հագեցած գրաֆիկին։ Այս մասին հայտնում է Haaretz-ը։
Նշվում է, որ Սպիտակ տան ներկայացուցիչները կապվել են Իսրայելի նախագահի խորհրդականների հետ՝ քննարկելու երկու երկրների առաջնորդների հանդիպման հնարավորությունը։ Ռիվլինը հրաժարվել է այդ առաջարկից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օբաման չի հանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ նրա ԱՄՆ այցի ժամանակ։ Օբաման չի ցանկանում ընդունել Նեթանյահուին՝ Իսրայելում ընտրությունների վրա ազդեցության փորձերի դրսևորում թույլ չտալու համար։