Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Գյումրիում որոշ երիտասարդների ու անչափահասների առանց զգուշացնելու տանում են ոստիկանություն. Լևոն Բարսեղյանի ահազանգը

Գյումրիի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

«Ուշադրություն

Միջնորդավորված երրորդ ահազանգն եմ ստանում, որ մի քանի երիտասարդների արդեն մեկ շաբաթից ավելի է տանում-բերում են ոստիկանություն՝ հարցաքննում են ոստիկանության հետ Գյումրու բախումների մասին, անձնագրերը չեն վերադարձնում, անչափահասների են տանում ոստիկանություն՝ առանց ծնողներին տեղեկացնելու և այլն …

Հիմա, դիմում եմ բոլոր նրանց, ովքեր ուղիղ առնչություն ունեն այդպիսի դեպքերի հետ, այդ երիտասարդներին փոխանցեք, որ առանց ծանուցագրեր ստանալու ոչ մի տեղ չգնան, խաթրով՝ խոսքով հրավերներին պարզ պատասխանեն, որ ծանուցագիր ուղարկեն իրենց: Ծանուցագիր ստանալուն պես տեղեկացնեն իրենց իմացած իրավապաշտպաններին, իրավաբաններին փաստաբաններին, գոնե՝ մեկին, ինձ էլ լավ կլինի՝ իմաց տան, առանց ծանուցագրի կփորձեն տանել՝ հարազատներն անհապաղ տեղեկացնեն ինձ (հեռ. 091 821 363): Բացի այդ, թող իմանան, որ իրավունք ունեն լռելու և որևէ հարցի չպխատասխանելու, խոսքի և լռության իրավունքը պաշտպանված է ՀՀ Սահմանադրությամբ ու, իհարկե, սեփական կամքով, չվախենաք և չխեղճանաք:

Ուզում եք՝ պատասխանեք հարցերին, չեք ուզում՝ մի պատասխանեք, անգամ անուն-ազգանուն պարտավոր չեք ասելու: Խորհուրդս այն է. եթե անօրինական կերպով են տանում կամ կանչում ոստիկանություն, ոչ մի բան պարտավոր չեք խոսել, ասել կամ բացատրել:

Ոստիկանի տեսակ կա, որ ամեն ինչի ընդունակ է, ինչ ասես կարող են սարքել, երբ պաշտպանված չեք, բազմաթիվ օրինակներ ունենք ոստիկանության ապօրինությունների: Բացի այդ, նրանք, ովքեր նման հալածաքների են ենթարկվում, իրենց ցանկությամբ կարող ենք հրապարակել յուրաքանչյուր դեպքը՝ անվանական, մանրամասներով, էլի հարկավոր է դիմել ուղիղ ինձ, միջնորդների մի պատմեք, որ պատմեն այլոց, որոնք հետո պատմեն ինձ, դիմեք ուղիղ ինձ կամ տեղական ԶԼՄ-ներին, կարող եք ասուլիս տալ՝ որտեղ կամենաք, կարող եք «Ասպարեզ» ակումբում տալ ասուլիսը, կարող եք չտալ: Դիմում եմ նաեւ ոստիկանությանը. չհամարձակվեք օրինազանցություններ անել քաղաքացիների հանդեպ, գործ եք քննում՝ օրինական արեք, եթե ահազանգները ճշմարիտ են, իմացեք, որ այս ամենը կարող է շատ բարդանալ, հեշտ չի լինի ձեզ էս պատմության տակից ելնել, ով էլ փարձի ձեզ պաշտպանել, պագոններիդ չխաբնվեք:

ՀՀ պատգամավորներին, Շիրակի մարզպետին, Գյումրու քաղաքապետին խնդրում եմ հսկողության տակ առնել էս պատմությունը, տեր լինել քաղաքացիներին, կանխարգելել այս և հնարավոր այլ ապօրինություները:

Եթե հնար ունեք՝ հասկացրեք «իրավապահներին», որ մարդիկ ոտի են ելել բոլորիս արժանապատվության համար, հատուկ դիտավորություն չեն ունեցել ոստիկանների հետ բախվելու, ճամփա չփակեին` բախում չէր լինի, թե բան են հետաքննում, թող մարդավարի քննեն, միայն՝ օրինականությամբ:

Արթուր Սաքունցի եւ ՀՔԱՎ հեռախոսահամարներն են. 091 200 971, նաեւ 0322 4 22 68, 0 8000 12 11

Սեյրան Մարտիրոսյանի և Սախարովի կենտրոնի Գյումրու մասնաճյուղի հեռախոսահամարները. 091/098 434256, 5 69 17, 5 94 50/

Հարգանքներով՝ Լ.Բ. Խնդրում եմ լայնորեն տարածել այս հայտարարությունը՝ անտեղյակ մարդ չմնա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում