Եվրոն սկսել է արժեզրկվել այլ փոխարժեքների հանդեպ այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Հունաստանի համընդհանուր ընտրություններում հաղթանակ է տանում «Սիրիզա» ձախակողմյան կուսակցությունը:
Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, եվրոն դոլարի հանդեպ կորցրել է ամերիկյան ցենտի շուրջ կեսը, ընդ որում՝ մեկ եվրոյի փոխարժեքը հասել է 1,1170 դոլարի:
Հիշեցնենք, որ Էքզիտ-պոլերի համաձայն` Հունաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթում է «Սիրիզա» կուսակցությունը, որը ստացել է ձայների 35-39%-ը: