Պարզվել է, թե ինչն է օգնում կրճատել կաթնագեղձի քաղցկեղի զարգացման ռիկսը: Առողջ ապրելակերպը կարող է զգալիորեն կրճատել կաթնագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը` հաղորդում են Օքսֆորդի համալսարանի բրիտանացի փորձագետները:
Շուրջ երեք տարի մասնագետները ուսումնասիրել են մենոպաուզայից հետո միջին տարիքի 126 հազար կանանց: Փորձի արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական երեք ժամ ֆիզիկական ակտիվությամբ զբաղվող կանայք 21%-ով քիչ հավանականություն են ունեցել հիվանդանալու քաղցկեղով՝ ի տարբերություն կանանց, որոնք ավելի քիչ վարժություններ են արել կամ ընդհանրապես չեն արել:
Գիտնականները նաև բացահայտել են, որ հավելյալ քաշ ունեցող կանայք 50%-ով ավելի շատ են հակված հիվանդության զարգացմանը: Մասնագետները միաժամանակ նշում են, որ դրական արդյունք ունեն միայն ինտենսիվ ֆիզիկական ծանրաբենվածությունները, ինչպիսիք են մարզումները մարզասրահներում, պարային մարզումները, այլ ոչ թե թեթև վազքը կամ քայլելը: