Ամերիկացի հետազոտողներին հաջողվել է ստեղծել լազերային դիոդի նոր տեսակ: Այս գյուտի շնորհիվ մասնագետները հնարավորություն կստանան մաքրել լուսանկարները, որոնք ստացվում են միկրոսկոպներից և լազերային պրոյեկտորներից, սպիտակ հետքերից, հաղորդում է PNAS ամսագիրը:
Սպիտակ հետքեր, օրինակ, կարող են առաջանալ աստղերի լուսանկարներում, որոնք արվել են աստղադիտակներով և կարող են խոչընդոտել պատկերի ամբողջական վերլուծությանը:
Յելի համալսարանի գիտնականներին հաջողվել է ստեղծել լազերային դիոդ, որ համադրում է լուսային դիոդ և վառ լազեր: