2014թ. դեկտեմբերի վերջին Բլեք Լայվլիի ու Ռայան Ռեյնոլդսի աստղային ընտանիքում տեղի ունեցավ ուրախալի իրադարձություն՝ Բլեյքը դուստր ունեցավ՝ Վայոլեթը, որը դերասանների առաջին երեխան է:
38-ամյա Ռայանը լրջորեն է վերաբերվում իր հայրական պարտականությունների կատարմանը, ինչի մասին էլ պատմել է People ամսագրին տված հարցազրույցում:
«Ես ամբողջությամբ մխրճվել եմ այդ աշխարհի մեջ ու ես ցանկանում եմ աշխարհում ամեն ինչ անել երեխայիս համար: Ես նկատի ունեմ, և անգամ փորձել եմ կրծքով կերակրել: Թեև դա եղել է բավական տհաճ թե՛ երեխայի, թե՛ ինձ համար»,- ծիծաղով պատասխանել է դերասանը:
Սակայն լրջանալով՝ նա հայտնել է, որ իրենց տանը կյանքը ամեն ինչ փոխվել է ու դարձել է հիանալի: «Ընդհանրապես, դա պարզապես զարմանալի է, որ դու կարող ես լինել այքան երջանիկ ու հոգնած միաժամանակ»,- պատմել է Ռեյնոլդսը: