Friday, 19 04 2024
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին

Բազան հանելը սխալ է, թուրքը կմտնի հային կուտի. Լևոն Շարաֆյան

«Առաջին լրատվական»ի hետ զրույցում ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանն անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած սպանդին:

– Պարոն Շարաֆյան, Գյումրիի հետ տեղի ունեցած ողբերգությանն ինչպե՞ս արձագանքեց տեղի համայնքը: Ի՞նչ էր տեղի ունեցածը:

Կատարվածը մեծ ողբերգություն է: Երկրաշարժից հետո գյումրեցիները երկրաշարժի նման մի ողբերգություն ապրեցին: Ես լիովին հասկանում եմ նրանց, որովհետև նրանք անտեր են, տեր չկա: Ես գիտեմ ինչ է կատարվել, բայց այնքան մութ անկյուններ, մութ տեղեր կան: Ուղղակի գալ և քոքից վերացնել մի ամբողջ ընտանիք, 6 ամսական երեխային 6-7 անգամ դանակահարել… ես դա չեմ պատկերացնում: Եթե այդ տղան հիվանդ է, ապա հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ընկել բանակ, ինչպե՞ս են նրան զենք վստահել, ինչպե՞ս է նա պոստին կանգնել: Այնքան հարցեր կան, և պատասխան չկա: Ես համոզված եմ, որ ռուսական կողմը շահագրգռված կլինի բացահայտել այդ վրիժառությունը, չարագործությունը, որովհետև դա, վերջին հաշվով, պատվի հարց է:

Իմ կարծիքով՝ այստեղ ուրիշ կողմեր և ուժեր կան, որոնք ուզում են սրել մեր և ռուսական հարաբերությունները, ինչն ահավոր վատ կլինի մեզ համար:

Երկրորդ փաստը. քանի որ Եղեռնի օրերն են գալիս, էլի ժողովրդի ուշադրությունը փորձում են շեղել մեկ այլ կողմ: Տեսեք՝ թուրքերն ինչ արեցին. Դարդանելի հաղթանակը մարտին է, բայց դրեցին ապրիլի 24-ին: Դա սադրանք է նրանց կողմից: Սա էլ է սադրանք, որովհետև այդ վիժվածքն այդքան դուխ չուներ, որ այդ գործն աներ: Ես չգիտեմ՝ արդյոք նա՞ է սպանել, որովհետև դա էլ է հարցական: Որովհետև սպանել և որպես այցեքարտ թողնել անուն-ազգանունով գոտին՝ հիմարություն է:

Այսինքն՝ եկեք, ինձ կերեք, դա ես եմ եղել: Այդպես հո չի՞ լինում: Դա տրամաբանությունից դուրս է, ոչ մի կերպ չի տեղավորվում: Ոչ մի տրամաբանական վիճակի մեջ չի տեղավորվում այդ ամենը: Եվ հետո՝ կրակոցներ են եղել լուսադեմին, Կալաշնիկովի կրակոցները փակ տարածության մեջ այնպես են դղրդում, բայց ոչ ոք չի լսել… Ի դեպ, ասեմ, որ այստեղ Հովիկ կա, որի տատիկի քույրն է սպանվել: Հովիկն այդ տանը եղել է ու ասում է, որ կողքի պատի հետևում ուրիշներն են ապրում, զուգարանի ջուրը որ քաշում էին, ասում է՝ մեր տանը լսվում էր: Ուրեմն ինչպե՞ս կարող է 28 փամփուշտ արձակվել, բայց ոչ ոք ոչ մի ձայն չի լսել, իսկ բոլորն էլ անկողնու մեջ պառկած, գնդակահարված են: Իսկ գուցե դա մե՞կը չի եղել, ես համոզված չեմ, որ դա մի մարդ է արել, քանի որ գուցե մեկը տեղից կշարժվեր կամ կփորձեր վեր կենալ: Բոլորը սիրուն պառկած են: Գուցե քնեցրել են, հետո սպանել. տեսնում ենք՝ ոչ մի շարժում: Մութ կողմեր շատ կան:

Ճիշտն ասած՝ մեր ազգը մի քիչ մաքսիմալիստ է, բոլորս դառնում ենք դատավորներ, դատախազներ, դահիճներ. տվե՛ք այդ տղային մեզ, տվե՛ք ժողովրդին: Լավ, տվեցին, բզիկ-բզիկ արեցիք, սպանեցին, սատկեցրին, հետո՞, պահանջը լուծվե՞ց…

Հիմա ամենամեծ պահանջն այն է, որ տան Հայաստանի իրավապահներին, ոչ թե Ռուսաստանը քննի գործը:

Կտան անպայման, որովհետև հիմա ռուսները քննում են նրա պոստը թողնելը: Փաստորեն, նա դասալիք է: Նա, եթե հիմա ամեն ինչ էլ վերցնեն վրայից, արդեն ցմահ գնալու է: Եթե բանտ մտավ նա՝ թե՛ ռուսական, թե՛ հայկական, չի ապրելու: Նրա օրերը հաշված են, դա հեչ, նա արդեն չկա՝ դիակ է, բայց թե ո՞վ է նրա հետևում կանգնած: Ի՞նչ է նշանակում՝ ես պոստի վրա կանգնած ծարավեցի, դուրս եկա քաղաք ջուր խմելու: Ասինքն՝ 3 կմ գնացել է, մտել է այդ տուն ջուր խմելու, ջուր չեն տվել, բոլորին սպանել է, տրամաբանություն չկա: Հետո սպանել է, ջուրը խմել է, շորերը փոխել է, իր անուն-ազգանունը թողել է սեղանին ու թողել-գնացել է:

Ես սպասում եմ՝ ե՞րբ հայ և ռուս քննիչները կքննեն այդ գործը, որովհետև Մոսկվայից եկել են ամենալավ քննիչները ու կփորձեն բացահայտել, թե ովքեր են եղել: Որովհետև եթե ընտանիք ես քոքահան անում, դա վենդետա է, առավել ևս, որ դու 6-ամսական երեխային 7 անգամ դանակահարում ես: Ինչո՞ւ ես դանակահարում, վախենո՞ւմ ես, որ նա քեզ կճանաչի՞: Չեմ հասկանում: Այսինքն՝ այդ ընտանիքի քոքը ուզում էին կտրել: Երևի թե վրե՞ժ է, գուցե մենք փորձում ենք քաղաքականացնել, բայց կարող է ինչ-որ կենցաղային հաշի՞վ է:

Ես լուծում, դեղատոմս չունեմ և չեմ կարող ունենալ, կարող եմ միայն էմոցիաներով դատել. այն, ինչ անում է ժողովուրդը: Միայն մի բան էր վատ, որ պետք չէր ոստիկանների վրա քար նետել, գնալ ռուսական դեսպանատան վրա ձու ջարդել: Բայց նրանց պահանջը ճիշտ էր, թեև արտահայտման ձևն էր սխալ:

Եթե Հայաստանի բոլոր տեղերում ժամ հայտարարեին և մարդիկ հավաքվեին, մոմեր վառեին, մի րոպե լռություն լիներ, լաց լինեին, ողբային, ավելի զարհուրելի կլիներ: Բայց ես տեսանյութեր եմ տեսնում, երբ մարդը քարը նետում է զինվորի վրա ու բերանը բաց ծիծաղում է… Քո ողբը դա՞ է: Այսինքն՝ մարդիկ կան, ովքեր պղտոր ջրի մեջ ձուկ են որսում, փորձում դիվիդենտներ շահել: Թողեք մարդիկ քննեն: Ես միայն մի բանից եմ դժգոհ. այդ ամենը չէր լինի, եթե մեր վեհափառը հենց այդ օրը լիներ Գյումրիում:

Եվ նաև առաջին դեմքերը, իշխանությունն առհասարակ չկար, ոչ էլ ընդդիմությունը:

Առաջին դեմքերը՝ նախագահը, նախարար, կարող է չլինեին, բայց մեր հոգևոր առաջնորդը պարտավոր էր լինել և այդ ամեն ինչը՝ քարկոծումն ու մնացածը չէր լինի: Նա պարտավոր էր ժողովրդին հանգստացնել, ժողովրդին հոգևոր հանգիստ տալ: Սերժը պարտավոր չէր այնտեղ լինել, նա քաղաքական գործիչ է, նա նախագահ է, չի կարող գնալ, ասել ժողովրդին՝ հանգստացեք, դա պետք է հոգևոր առաջնորդն աներ: Նա պետք է այնտեղ ժողովրդի հետ միասին աղոթեր, որ ժողովուրդը ոչ թե քարկոծեր ոստիկաններին, այլ միասին աղոթեր: Այսինքն՝ նա պետք է կրքերը հանդարտեցներ: Վազգեն Առաջինը անպայման կլիներ, կգնար, կկանգներ, և ոչ մեկը չէր համարձակվի ինչ-որ ավելորդ քայլ անել, որովհետև նա սուրբ էր: Ես բախտ եմ ունեցել մի 5-6 անգամ հանդիպելու այդ սուրբ մարդու հետ: Ես անկախ ինձանից՝ ինչպե՜ս էի մաքրվում, երբ դուրս էի գալիս նրա մոտից, այնքան մաքրված էի, կարծես երեխա լինեի: Այդ պահին ինձ հայհոյեին, խփեին, ապտակեին՝ ես ձայն չէր հանի:

Եկեք մի քիչ դիմանանք, պետք չէ քաղաքականացնել, պետք չէ կրքերը սրել, որովհետև դրանից լավ բան դուրս չի գա: Մեր թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում, պետք չէ:

Այնուամենայնիվ, պետք չէ՞ր այս ամենին լուրջ մոտենալ, սգո օր հայտարարել:

– Մենք նորից մաքսիմալիստ ենք: Մենք ուզում ենք՝ եթե սուգ է, լինի համաշխարհային սուգ, եթե ողբ է՝ ուրեմն լինի համաշխարհային ողբ: Երբ իմացա՝ երեխան մահացել է, երկու օր է՝ խելքս գլուխս չի գալիս: Ես չեմ արտահայտվում, բայց գնացել եկեղեցի, մոմ եմ վառել նրա հոգու հանգստության համար: Ես ո՛չ լաց եմ եղել, ո՛չ գլուխս պատին եմ խփել, բայց այդ ողբերգությունը իմ մեջ եմ պահել և մինչև հիմա էլ իմ մեջ է: Ես կարծում էի և շատ էի ուզում, որ նա ապաքինվի: Ես սպասում էի, ու հանկարծ մահացավ, գնաց…

Գիտե՞ք ինչն է սարսափելին. որ կապ կա վերևների և մեր միջև: Նա մահացավ Հրանտ Դինքի և Մովսես Գորգիսյանի մահվան օրը: Այդ օրը նրանք սպանվեցին, և հենց այդ օրը երեխան գնաց: Ուրեմն ինչ-որ մի կապ կա: Դրա համար եկեք սպասենք, պետք չէ կրքերը թեժացնել, դա լավ բանի չի բերի:

Պահանջում են, որ զորամասը հանեն: Դա սխալ է: Ռուսն է պահում Թուրքիայի հետ մեր սահմանը: Դա ոչ միայն մեր, այլև իրենց սահմանն է: Ռուսը որ պահում է, դա ոչ թե մեր սիրուն աչքերի համար է անում, այլ իր շահերն ունի, իր անվտանգությունն ունի: Որովհետև 40-միլիոնանոց թուրքը մտնի, 2-միլիոնանոց հային կուտի, էլ տեղ չի մնա: Դրա համար նա պահում է այդ սահմանը, և երբեք այդ զորամասը այդտեղից դուրս չի գա: Իզուր պետք չէ կրքեր բորբոքել, դա սխալ է:

Այո, մեծ ողբերգություն է եղել, բայց դա մեր ողբերգությունն է, դա համաշխարհային ողբերգություն չէ: Չի կարելի օրացույցում դա սև նշել ու սգո օր հայտարարել: Մեռանք սգո օր ունենալով, մի հատ ուրախության օր չունենք: Մի ուրախության օր Վարդավառն է, բայց դառնում է խուլիգանություն: Ջրում են անկանոն, անտակտ: Ամեն ինչին ձև կա: Իսկ մեր բոլոր օրերը սգո օրեր են: ԱՄՆ-ում բոլոր օրերը ուրախության օրեր են: Մեր ազգը ինչքան որ սգա, այնքան ավելի կսգա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում