Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

31-ամյա Ռոմանը ձեռքն իր «ուսով» գցելու համար արմունկի հարվածով վնասել է տարեդարձը նշող ընկերոջ թոքը

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Ռոման Գրիգորյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Ռոմանը մեղադրվել է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Ռոմանի համագյուղացին ու միաժամանակ ընկերն է՝ Աշոտը, ում ծնունդն ուրախ խնջույքով ու ընկերների պատվին հնչեցված կենացներով նշվել է դեպքի օրը՝ 2012 թվականի նոյեմբերի 1-ին:

Աշոտի ծննդյան օրը նշվել է նախ գյուղում, հետո ընկերները մեկնել են Իջևան, ապա իրենց գյուղ վերադառնալու ճանապարհին կանգ են առել խորհրդանշական՝ «Դրուժբա» անունը կրող ռեստորանի մոտ՝ լվացվելու:

Բայց «Դրուժբայի» մոտ հասնելու պահին արդեն Ռոմանը բարկացած էր «օրվա հերոսի»՝ Աշոտի վրա:

Բանն այն է, որ երկու ընկերները նստել էին «Ֆորդ» ավտոմեքենայի առջևի երկու նստատեղին:

Ճանապարհին բարձր տրամադրություն ունեցող Աշոտը ձեռքը մի քանի անգամ գցել է Ռոմանի «ուսով», բայց այդ «ընտանեվարությունը» բնավ դուր չի եկել Ռոմանին:

Նա դիտողություն է արել Աշոտին, իսկ երբ վերջինս շարունակել է ձեռքին «ազատություն տալ», վիճել է նրա հետ:

«Դրուժբայի» մոտ ընկերները տաքացել են այն աստիճանի, որ Աշոտին իրենից հեռու պահելու նկատառումով Ռոմանը մեկ անգամ արմունկով ուժեղ խփել Աշոտի ձախ կողքին:

Աշոտի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի ձախ հատվածի փակ վնասվածք, որի հետևանքով զարգացել է ձախակողմյան պնևմոթորաքս:

Այսինքն՝ վնասվել է տուժողի ձախ թոքը ու զարգացել է պնևմոթորաքս:

Ռոման Գրիգորյանը, մասնագիտական եզրակացության համաձայն, հանդիսանում է «Անձի էմոցիոնալ անկայունության խանգարում» ախտորոշմամբ փսիխոպաթ անձնավորություն: Նա ճանաչվել է մեղսունակ:

Տուժողը նշել է, որ ամբաստանյալ ընկերոջ դեմ բողոք չունի, չի ցանկանում, որ նա ենթարկվի քրեական պատասխանատվության, որովհետև նա իր… ընկերն է:

Դատարանը Ռոման Գրիգորյանին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Հաշվի է առնվել, որ Ռոմանն իր խնամքին երկու անչափահաս երեխա ունի:

Ռոման Գրիգորյանը դատապարտվել է 3 տարի 6 ամիս ազատազրկման:

Պատժի սկիզբը կհաշվվի Գրիգորյանին փաստացի կալանքի տակ առնելու պահից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում