Եթե Ուկրաինայում հակամարտությունը շարունակի սրվել, դա կհանգեցնի ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա լուրջ սրմանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը:
Նախարարը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել աջակցությունը աշխարհազորայիններին և օգտագործել իր ազդեցությունը նրանց առաջնորդների վրա:
«Եթե Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակեն սրվել, ինչը ողբերգական հետևանքներ է ունենում տեղի բնակչության համար, դա կհանգեցնի ԵՄ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա սրմանը»,-հայտարարել է Համոնդը: