«Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ. ռուս մեծ դասականներ Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդթը։
Պարոն Շմիդթը ուշադրությամբ հետևում է նախկին ԽՍՀՄ տարածքում քաղաքական զարգացումներին եւ իրադարձությունների ընթացքին։ «Ես չեմ կարող անտարբեր մնալ, քանի որ աշխատել եմ այդտեղ։ Ռուսաստանի մոտեցումը դիտարկելիս ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ ռուսական բանակը, ռուսները տերերն են, իսկ հայերը`ստրուկներ։ Դա բավականին բնորոշ է Ռուսաստանի վարած քաղաքականությանը, եթե մի պահ հայացք նետենք անցած դարի պատմությանը, կտեսնենք դրա ակնհայտ դրսևորումները»,-նշել է գերմանացի դիվանագետը։
Նա ակնարկել է խորհրդային վարչակարգի դեմ նախկին ԳԴՀ-ում 1953թ.-ին տեղի ունեցած խռովությունը։ «Դրան հաջորդեցին 1956թ.-ի Հունգարիայի և 1968թ.-ի Պրահայի ընդվզումները, որոնք արյան մեջ ճնշվեցին խորհրդային բանակի կողմից։ Նաև կարող ենք անդրադառնալ Մերձդնեստրում եւ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին»,- նշել է պարոն Շմիդթը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում