Լատվիացի դեռատի նկարչուհի Մարիտե Դեսայնեն ընդամենը 3 տարի առաջ է ավարտել Վիլյանի գեղարվեստական դպրոցը, սակայն այդ ընթացքում կարողացել է լուրջ առաջընթացի հասնել նկարչության ոլորտում, գրում է telegraf.com.ua-ն:
Նկարչուհին իսկական ապացույց է այն բանի, որ իսկական նկարիչը կարող է լավագույնս օգտվել ցանկացած գործիքից ու նյութից՝ լինի դա ջրաներկ կամ թվային իլյուստրացիա, որոնցից նա քիչ չի հեղինակել:
Սակայն առավել աչքի են ընկնում նրա հիանալի աշխատանքները՝ արված գրչով: Օգտվելով այդ գրենական պիտույքի ընձեռած հնարավորություններից՝ նրան հաջողվում է ստեղծել հիանալի իլյուստրացիաներ: