Իտալական «Միլան»-ի ֆրանսիացի պաշտպան Ֆիլիպ Մեքսեսը ներողություն է խնդրել երկրպագուներից իր հեռացման համար, տեղեկացնում է Tribalfootball-ը:
«Ցանկանում եմ ներողություն խնդրել ակումբից և երկրպագուներից իմ պահվածքի համար: Գիտեմ, որ վատ օրինակ եմ ծառայել: Խոստանում եմ, որ այդպիսի դեպք այլևս չի լինի»,- հայտարարել է Մեքսեսը: