Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է թիմի ֆրանսիացի եզրային հարձակվող Անտուան Գրիզմանի գործողություններից, տեղեկացնում է Goal.com-ը:
Հավելենք, որ երեկ 23-ամյա հարձակվողը «Ռայո Վալենկանո»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ:
«Արդեն անցյալ տարվա նոյեմբերից ասում եմ, որ նա մեծ աճ է գրանցել: Նրա պես ֆուտբոլիստները մեզ շատ են պետք:
Բացի գոլերից, Գրիզմանը մեծ աշխատանք է կատարում խաղադաշտում: Նա փորձում է գրոհել տարբեր եզրերով և այդպես ցուցադրում է իր տաղանդը»,- հայտարարել է Սիմեոնեն: