Վերջերս տեղեկացրել էինք, որ Միրանդա Քերը լուսանկարվել է Harper’s Bazaar-ի փետրվարյան համարի շապիկի համար, և որ լուսանկարիչն է սկանդալային հայտնի լուսանկարիչ Տերրի Ռիչարդսոնը, հայտնում է spletnik.ru-ն:
Երեկ լուսանկարչի անձնական բլոգում հրապարակվել են ավստրալացի մոդելի նոր լուսանկարները, որը կեցվածք է ընդունել սքինիի ջինսերով ու սև բամբակե շապիկով:
Նրա կերպարում վառ ակցենտ են դարձել կարմիր շրթներկն ու նույն երանգի մատներկը: