Գերմանիայի Դրեզդեն քաղաքում տեղի է ունեցել «Հայրենասեր եվրոպացիներն ընդդեմ Հին աշխարհի իսլամացման » շարժման կողմնակիցների հերթական ցույցը, հաղորդում է Tass գործակալությունը:
Ոստիկանության տվյալներով` քաղաքային օպերայի հրապարակում հավաքվել է շուրջ 17.3 հազար մարդ: Օպերայի անմիջական հարևանությամբ անցկացվել է «Դրեզդենը բոլորի համար» ակցիան, որը հավաքել է շուրջ 5000 մարդ:
Ոստիկանությունը թույլ չի տվել լուրջ սադրանքներ ո’չ հակաիսլամական շարժման մասնակիցների, ո’չ էլ նրանց հակառակորդների կողմից:
Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ իսլամի հակառակորդների ցույցերի պատճառով աշխարհում զգալիորեն վատացել է Գերմանիայի հեղինակությունը: