Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը նորից վնասվածք է ստացել, տեղեկացնում է Bild.de-ն:
Երեկ «Բորուսիա»-ն հանդիպում է անցկացրել Երկրորդ Բունդեսլիգայի «Ֆորտունա» ակումբի դեմ: Դյուսելդորֆում կայացած խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Հանդիպման 28-րդ րոպեին Գյունդողանը մկանային ցավեր է զգացել:
Ներկա պահին Իլկայը բուժզննում է անցնում, որից հետո պարզ կդառնա վնասվածքի լրջությունը: