Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ հարևան երկրների հարաբերություններում լարվածությունը կվնասի տարածաշրջանի կայունությանը, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Խաղաղության և անվտանգության հաստատման նպատակով բոլոր երկրները պետք է հարգեն աշխարհագրական սահմանները և ցանկացած խնդիր փորձեն լուծել երկխոսության միջոցով»,- հայտարարել է Ռուհանին Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլիի հետ հանդիպմանը:
Ռուհանին նաև կոչ է արել ընդլայնել կապերը երկու երկրների միջև : Նախագահի խոսքով` Իրանը կարող է գազ արտահանել Եվրոպա Վրաստանի տարածքով:
«Իրանական երկաթգծերը կարող են Վրաստանը կապել Պարից ծոցի և Օմանի հետ»,- հավելել է Իրանի նախագահը:
Ուսուպաշվիլին իր հերթին նշել է, որ Իրանը կարող է կարևոր դեր խաղալ Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործում: