Գիտնականներն այժմ գիտեն, թե շաբաթվա որ օրը կարելի է համարել ամենածանրը: Բրիտանացի գիտնականները հերքել են առեղծվածն այն մասին, որ երկուշաբթին աշխատանքային շաբաթվա ամենածանր օրն է, հաղորդում է infosmi.net-ը:
Հետազոտության ընթացքում գիտնականները հարցում են անցկացրել շուրջ 3000 մարդկանց շրջանում: Ավելի քան 53%-ը խոստովանել է, որ երկուշաբթի օրերին բոլոր բարդ գործերը հետաձգում են հաջորդ օրվա համար: Փաստացիորեն այդ օրվա մեծ մասը նրանք զբաղվում են ցանկացած բանով, բացի իրենց անմիջական պարտականությունից:
Նման վարքը բնութագրվում է այն բանով, որ մարդիկ հանգստյան օրերից հետո պատրաստ չեն միանգամից անցնել աշխատանքի: Արդյունքում երեքշաբթին լինում է ամենածանրաբեռնված օրը: